211652_close_icon
views-count4320 դիտում article-date 11:25 08-05-2020

Երկրաշարժ Իրանում. կան զոհեր

Ուրբաթ Թեհրան նահանգում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական իրանական կենտրոնից, փոխանցում է IRNA-ն: Ցնցումները գրանցվել են Թեհրանի ժամանակով 00.48-ին Իրանի մայրաքաղաքից 58 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Ինչպես հայտնել է PressTV-ին` վկայակոչելով Իրանի շտապ օգնության ծառայության մամուլի քարտուղար Մոջթաբ Խալեդիին, 2 մարդ է զոհվել, 13 մարդ վնասվածքներ է ստացել:

Նմանատիպ նյութեր