3731 դիտում
10:48 08-05-2020
Արարատյան դաշտը հավատարիմ կմնա երկիրը կերակրելու հանձնառությանը․ Գարիկ Սարգսյան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արարատի մարզում այս օրերին կատարվող աշխատանքների և, առհասարակ, մարզի զարգացման առաջնահերթությունների ու ծրագրերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրույց է ունեցել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Անդրադառնալով այն հարցադրմանը, որ այս իրավիճակում առաջին պլան է մղվում սննդի անվտանգության խնդիրը երկրում, ուստի մարզը որքանով կկարողանա իր լուման ներդնել այդ գործում, մարզպետն ասել է.
«Այն հանգամանքը, որ փակվեցին պետական սահմանները և ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները չկարողացան լքել Հայաստանը և մնացին այստեղ, մի կողմից իր հետ լուրջ սոցիալական խնդիր է առաջացրել, մյուս կողմից էլ, բոլոր նրանք, ովքեր սեփականաշնորհված հողակտորներ ունեն, որոնք տարիներ շարունակ անմշակ էին մնացել, այժմ նրանց կողմից մշակվում է: Այս հանգամանքով պայմանավորված՝ մեղմվում է թե՛ պարենային անվտանգության, և թե մեր քաղաքացիների զբաղվածության խնդիրը: Եվ ես գտնում եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Արարատյան դաշտը պատրաստ է իր վրա վերցնել երկրին կերակրելու այս պատասխանատու հանձնառությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am