28 տարի առաջ. Շուշիի ազատագրումը կամ «Հարսանիք լեռներում» ռազմական գործողություն
28 տարի առաջ, մայիսի 8-ի գիշերը, ժամը 2.30-ին տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաք Շուշիի գրոհը:
Պատմում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը. «Եթե այս մարտիկները սովորական զորքերի կազմում լինեին, ես և մյուս հրամանատարները նրանց պիտի ստիպելով տանեինք գրոհի: Բայց ես այնպիսի ուժերի հրամանատար էի, որ ենթարկվում էի մարտիկների կամքին, որովհետև նրա՛նք էին պահանջում գնալ խելահեղ գրոհի, գնալ անհնար թվացող ազատագրման: Ես երբեք չեմ մոռանա Խոջալուի ազատագրման հաջորդ առավոտը, երբ երիտասարդ մարտիկը, որին բոլորս «Ճուտ» էինք կոչում, քարտեզը փռեց դիմացս ու հրամայաբար հարցրեց. «Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»: Շուշին այդպես ազատագրվեց: Գործում էր Նապոլեոնի հանրահայտ դրույթը՝ բարձր մարտական ոգին եռապատկում ու քառապատկում է եղած ուժերը: Շուշիի ազատագրումը դրա դասական արտահայտությունն էր, երբ ոգու արիությունը փոխհատուցեց ուժերի ու միջոցների մեծ պակասը»:
[b]ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջ[/b]