211652_close_icon
views-count756 դիտում article-date 09:13 08-05-2020

Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն մեկ առարկայից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ «Փաստ» թերթն անդրադարձել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության երկու որոշումներին, որոնցից մեկով նախատեսված էր, որ այս տարի ոսկե մեդալի քննություններ չեն անցկացվելու, և այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների, մեկ այլ դեպքում էլ ասվում էր, որ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվելու առաջինը՝ մեդալակիր դիմորդներին... ԿԳՄՍ նախարարությունից մեզ հետ զրույցում մեդալի հավակնորդների քննության հետ կապված տեղեկացրել էին, թե «հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի, քննությունների անցկացման մասով ընթանում են քննարկումներ»: Եվ ահա երեկ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են, որ քննություններ ամեն դեպքում կլինեն: «Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «Մաթեմատիկա» առարկայից, հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։ Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը»,-տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր