211652_close_icon
views-count835 դիտում article-date 23:13 07-05-2020

Մեկ տարի առաջ «Լիվերպուլը» տարավ պատմության մեծագույն հաղթանակներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019թ. մայիսի 7-ին, «Լիվերպուլը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, կիսաեզրափակիչում անցնելով «Բարսելոնային»: Առաջին խաղը «Կամպ Նոու» մարզադաշտում ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 4:0, սակայն պատասխան խաղում «Լիվերպուլն» առանց Մոհամեդ Սալահի ֆանտաստիկ հաղթանակ տարավ՝ 4:0: Վճռական գոլը խփեց Դիվոկ Օրիգին, որը եզրափակեց Տրենտ-Ալեքսանդեր Արնոլդի հանրահայտ անկյունային փոխանցումը: Այսօր «Լիվերպուլի» մամլո ծառայությունը հիշեցրել է այդ հաջողությունը՝ թվիթերում հրապարակելով Օրիգիի գոլն ու գրելով. «Խաղ, որը երբեք չենք մոռանա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր