211652_close_icon
views-count12047 դիտում article-date 20:11 07-05-2020

Փոշեկուլներ շինթույլտվության դիմաց կամ մենք լավության տակ մնացողը չենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկություն տարածեց այն մասին, որ 01.04.2020թ-ին Երևանի քաղաքապետարանի և ՙԿապիտալ Բիլդ՚ ՍՊԸ-ի միջև կնքված նվիրատվության պայմանագրով, Երևանի քաղաքապետարանը ստացել է 2020 թվականի արտադրության երկու քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Ըստ հայտարարության՝ նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ: Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքապետարանի կողմից, որպես նվիրատվություն ստացված գույքի մասին տարբեր քննարկումներն ու կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ ներքաշված լինելու մեղադրանքները, որոշեցինք ավելի ուշադիր ուսումնասիրել փոշեկուլներ նվիրաբերած կազմակերպության կապը քաղաքապետարանի հետ: Եվ պատկերացնում եք անակնկալ չգրանցվեց՝ պարզվում է դեռ 2019 թվականի փետրվարին քաղաքապետարանն այս ընկերությանը Կոմիտասի պողոտայում անշարժ գույքի հասցեներ է տրամադրել: Մասնավորապես խոսքը, Կոմիտասի պողոտա, 19/1 հասցեում «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի կողմից կառուցված բնակելի շենքի մասին է, ինչպես նաև մեկ ոչ բնակելի տարածքի և չորս ավտոկայանատեղիի: Ստացվում է, որ քաղաքապետարանի որդեգրած շինթույլտվություններ ու տարածքներ նվերների դիմաց քաղաքականությունը շարունակվում է ու ընդիմության կողմից բազմաթիվ և բազմապիսի ահազանգերը տեղին են, բայց անարձագանք: Հիշեցնենք նաև, որ վերջին օրերին առավել շատ քննարկվող Խաչատրյանների ընտանիքը ըստ ընդդիմության ևս օգտվել է քաղաքապետարանի շինթույլտվություն-նվերներ ՙօպերացիայից՚, մասնավորապես արդեն կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը քաղաքապետարանին նվիրել է աղբատար ավտոմեքենաների կայանատեղի, Տերյան փողոցում՝ Աֆրիկյանների տան նախկին տարածքում կառուցվող շենքի հարկերի թիվն ավելացնելու նպատակով: Լուսանկարները [url=https://www.yerevan.am/am/]yerevan.am[/url] կայքից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր