211652_close_icon
views-count1201 դիտում article-date 19:50 07-05-2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ. մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ

Լեհական կողմի նախաձեռնությամբ մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Յացեկ Չապուտովիչը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում: Երկկողմ օրակարգի համատեքստում Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին աշխուժացնել հայ-լեհական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ այդ թվում, քաղաքական երկխոսության ամրապնդման միջոցով: ԱԳ նախարարների քննարկման օրակարգում էր համավարակի արդյունքում ստեղծված պայմաններում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման հարցերը: Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Չապուտովիչն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես արժեքահեն փոխգործակցությունը խթանող հարթակի: Այս համատեքստում նախարար Մնացականյանը շեշտեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ համագործակցության զարգացման գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր