211652_close_icon
views-count987 դիտում article-date 19:28 07-05-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 10 է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։ «Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ: Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են»,- ասված է շտաբի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր