211652_close_icon
views-count5829 դիտում article-date 16:04 07-05-2020

Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանն, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ ու նախապես գցում է Հայաստանի վրա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես եւ կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։ Երկու խիստ ուշագրավ փաստ։ 1. Թեպետ Փաշինյանն երեկ հերթական ռեւերանսներն արեց Ալիեւի նկատմամբ, ընգծելով նրա իբր կոնստրուկտիվ մոտեցումները, Ադրբեջանական ԱԳՆ-ն կրկին խոսեց բանակցությունների տապալման մեղքը Հայաստանի վրա նախապես գցելու ոճի մեջ։ 2. Ադրբեջանական ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ կրկին հղում արեց բացառապես ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի վրա, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ոչ մի հիշատակում։ Ձեզ սա ոչինչ չի՞ հուշում։ Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանն, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ ու նախապես գցում է Հայաստանի վրա։ Տղերք, գոնե հասկանու՞մ եք, թե ինչ ծուղակի մեջ եք ինքներդ ձեզ ու մեզ բոլորիս գցել։ Սրա տակից դուրս գալ պատրաստվու՞մ եք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր