211652_close_icon
views-count1911 դիտում article-date 15:05 07-05-2020

Արցախի ՄԻՊ­-ին հասցեագրված դիմումների 96 տոկոսը դրական լուծում է ստացել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացիների կողմից դիմումների քանակը աճել է։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1014559.html]Արմենպրես[/url]»-ը, մայիսի 7-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով 2019 թվականի ԱՀ ՄԻՊ-ի գործունեության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը։ 2019 թվականին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 234 դիմում 378 քաղաքացուց, իսկ 2018 թվականին՝ 138 դիմում 159 քաղաքացուց։ 2019 թվականին Պաշտպանի լիազորություններին է վերաբերել դիմումների 31 տոկոսը։ «Դիմումներից ամենաշատը ներկայացվել են սոցիալական ապահովության իրավունքի հարցով՝ 22 տոկոս, սեփականության իրավունքի հարցով՝ 17 տոկոս, աշխատանքային իրավունքի հարցով ՝ 11 տոկոս և արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների հարցով՝ 11 տոկոս և այլն»,- ասաց Բեգլարյանը։ ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ դիմումների մոտ 40 տոկոսը ներկայացվել է խոցելի խմբերի կողմից՝ 99 դիմում, որտեղ 9 տոկոսը բաժին է ընկնում զինծառայողներին, 7-ական տոկոս՝ ազատությունից զրկված և հաշմանդամություն ունեցող անձնանց և այլն։ Դիմումների 96 տոկոսը դրական արդյունք է ստացել, 4 տոկոսը՝ բացական»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ բացասական արդյունք ստացած դիմումների մասով աշխատանքերը շարունակվում են։

Նմանատիպ նյութեր