2091 դիտում
15:05 07-05-2020
Արցախի ՄԻՊ-ին հասցեագրված դիմումների 96 տոկոսը դրական լուծում է ստացել
Արցախի մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացիների կողմից դիմումների քանակը աճել է։
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1014559.html]Արմենպրես[/url]»-ը, մայիսի 7-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով 2019 թվականի ԱՀ ՄԻՊ-ի գործունեության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը։
2019 թվականին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 234 դիմում 378 քաղաքացուց, իսկ 2018 թվականին՝ 138 դիմում 159 քաղաքացուց։ 2019 թվականին Պաշտպանի լիազորություններին է վերաբերել դիմումների 31 տոկոսը։
«Դիմումներից ամենաշատը ներկայացվել են սոցիալական ապահովության իրավունքի հարցով՝ 22 տոկոս, սեփականության իրավունքի հարցով՝ 17 տոկոս, աշխատանքային իրավունքի հարցով ՝ 11 տոկոս և արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների հարցով՝ 11 տոկոս և այլն»,- ասաց Բեգլարյանը։
ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ դիմումների մոտ 40 տոկոսը ներկայացվել է խոցելի խմբերի կողմից՝ 99 դիմում, որտեղ 9 տոկոսը բաժին է ընկնում զինծառայողներին, 7-ական տոկոս՝ ազատությունից զրկված և հաշմանդամություն ունեցող անձնանց և այլն։ Դիմումների 96 տոկոսը դրական արդյունք է ստացել, 4 տոկոսը՝ բացական»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ բացասական արդյունք ստացած դիմումների մասով աշխատանքերը շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
14:02 07-02-2019
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով շուրջ 5 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվը
880 դիտում
16:52 17-09-2023
ՄԻՊ-ն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 56 ահազանգ․ 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում
1867 դիտում
12:36 02-07-2022
«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակցածների 22,25 տոկոսը, «Ռուսաց լեզվից»՝ 17,2 տոկոսը
Այս բաժնից
736 դիտում
14:28 13-11-2024
Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ
1153 դիտում
23:23 12-11-2024
Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին
5465 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ