211652_close_icon
views-count10795 դիտում article-date 12:41 07-05-2020

Ինչ է իրավապահներին հայտնել Միխայիլ Բաղդասարովը՝ Սերժ Սարգսյանի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armlur.am

[url=https://armlur.am/997512/]ArmLur.am[/url]-ին մանրամասներ են հայտնի դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում ներկակայացնելու մասին: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, թե դիմելով իրավապահներին, ինչ է հայտնել Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս իր դիմումում նշել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 1998-2010թթ ընթացքում ՀՀ-ում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և նույն ժամանակահատվածում, ստացված եկամուտներից շուրջ 7.000.000 ԱՄՆ դոլար առձեռն փոխանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի: Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում այս դեպքի մասով հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://armlur.am/997512/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր