211652_close_icon
views-count3800 դիտում article-date 13:15 07-05-2020

743 միլիոն 769 հազար դրամ կհատկացվի դպրոցների և մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020թ, հաստատված բյուջեով «Կրթություն» բաժնի կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների շրջանակներում իրականացվող «Մասսայական սպորտ» ծրագրի «Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար» միջոցառման հատկացումներից 743 միլիոն 769 հազար դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը: Այդ գումարից նախագծահետազոտական ծախսերի համար հատկացվում է 464 միլիոն 925 հազար դրամ, իսկ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար՝ 278 միլիոն 843 հազար դրամ: «Սրանով մի շարք կառույցների ավարտական փուլի համար գումարներ ենք հատկացնում, մասնավորապես, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջին, Վարդենիսի միջնակարգ դպրոցին, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջին»,-ասաց նախարարը և կարևորեց նաև Արմավիրի մարզում ծանրամարտի մարզադահլիճ կառուցելը: Նա հայտնեց, որ 2016թ. օլիմպիական խաղերի ժամանակ 2-րդ տեղ գրաված Սիմոն Մարտիրոսյանն ամենայն հավանականությամբ ոսկե մեդալ կստանա, քանի որ առաջին տեղի մարզիկը, իրենց տեղեկություններով, որակազրկվել է դոպինգի պատճառով:

Նմանատիպ նյութեր