1001 դիտում
11:35 07-05-2020
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից:
Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից:
ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն՝ մինչև 2020թ․ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում բժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. ապրիլի 1-ից։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ամբողջական ցանկերը ներկայացված են կից փաստաթղթերով /[url=file:///C:/Users/Asus/Downloads/Cank-1-Voroshum21_34.pdf]փաստաթուղթ 1[/url]/, /[url=file:///C:/Users/Asus/Downloads/Cank-2-Voroshum33.pdf]փաստաթուղթ 2[/url]/:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
17:35 17-10-2019
ՄԻՊ-ն առաջարկում է որոշ գրքերի վաճառքն ու տպագրության համար հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը