211652_close_icon
views-count613 դիտում article-date 10:54 07-05-2020

Բաքուն այս պահին ռազմական արկածախնդրության չի գնա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ և սպասվում էր, որ դրան կհետևեն քաղաքական որոշակի զարգացումներ, վերադասավորումներ։ Սակայն համաշխարհային առողջապահական ճգնաժամով պայմանավորված նման գործընթացներ կարծես թե տեղի չունեցան։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ խորհրդարանը դեռ չի անցել իր բնականոն աշխատանքին, իրավիճակը սառեցված է, բայց դրա հետ մեկտեղ «աղմկահարույց» ձերբակալություններ են լինում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, որոնք մեղադրվում են կոռուպցիայի և կաշառակերության մեջ։ Պատգամավորի գնահատմամբ, Ադրբեջանը շարունակում է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանն իր հայտարարություններով և գործողություններով։ Թեև Ադրբեջանը բավականին անկանխատեսելի հակառակորդ է, բայց միևնույն ժամանակ, գնահատելով ներքին և արտաքին իրավիճակը, Տ. Հայրապետյանը համոզված է, որ Բաքուն այս պահին ռազմական արկածախնդրության չի գնա․ «Դա շատ ռիսկային կարող է լինել Բաքվի համար։ Ներքին իրավիճակն այնպիսի սպառնալիք չի ստեղծում իշխանությունների համար, որի պատճառով դիմեն ռազմական գործողությունների։ Ինչ խոսք, կան բողոքներ, բայց կորոնավիրուսի իրավիճակն իշխանությունները լավագույնս օգտագործում են հենց այդ ընդդիմության դեմ պայքարելու համար»»։ [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր