211652_close_icon
views-count56183 դիտում article-date 09:29 07-05-2020

Իտալացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսը չեզոքացնող աշխարհում առաջին պատվաստանյութի ստեղծման մասին

Իտալացի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է ստեղծել նոր տիպի կորոնավիրուսը չեզոքացնող առաջին պատվաստանյութը աշխարհում։ Այդ մասին հայտնում է հեղինակավոր Daily Mail-ը։ Պատվաստանյութը ներարկվել է մկներին և նրանցից վերցվել հակամարմիններ՝ արյան պլազմայի սպիտակուցներ, որոնք արտադրվում են՝ ի պատասխան վիրուսին։ Պարզվել է, որ այդ հակամարմիններն ունակ են լաբորատոր պայմաններում չեզոքացնել մարդու բջիջներում առկա վիրուսը։ Դրանք հաջողությամբ կանխել են SARS-CoV-2 վիրուսի և մարդկային բջիջների միաձուլումը և հետագա ինֆեկցիան։ Պատվաստանյութը մշակողները պատրաստ են աշնանը այն մարդկանց վրա թեստավորել։ «Որքանով մեզ հայտնի է, մենք առաջինն ենք աշխարհում ցուցադրել կորոնավիրուսի չեզոքացումը պատվաստանյութով»,- ասված է գիտնականների հաղորդագրության մեջ։ Ներկա պահին փորձարկում անցած պատվաստանյութը համարվում է Իտալիայում ստեղծված բոլոր պատվաստանյութերից ամենահեռանկարայինը։

Նմանատիպ նյութեր