2761 դիտում
20:53 06-05-2020
Մինչ այժմ չկան ներդրված միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների ընթացակարգեր. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվ այսպես, ի՞նչ ունենք առողջապահության ոլորտում՝ հիմք ընդունելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը
Փորձել եմ կառավարության ծրագիրը և դրա հիման վրա ներկայացված կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը համեմատել և վեր հանել արված աշխատանքը, տրված խոստումները և աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Սիմվոլիկ նկատառում է, բայց կարծում եմ անհրաժեշտ է ընդգծել, որ թե կառավարության ծրագրում և թե հետագայում ներկայացված կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթերում հատկացված է ոչ ամբողջական 2 էջ, որտեղ առարկայական նյութը շատ սակավ է: Չկան հստակ քայլեր կամ խնդիրների առաջարկվող ձևակերպված լուծումներ:
Կառավարության ծրագրում առողջապահության ոլորտի ամրագրված առաջնահերթություններ են՝ հանրային առողջության պահպանում ու բարելավում, առողջապահական ծառայությունների հասանելիություն և մատչելիություն, բժշկական ապահովագրության համակարգի ներդրում, միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրում, մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացում և այլն:
Այս առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների զեկույցում նշված են բազմաթիվ թվեր և ստեղծում է տպավորություն կատարված <<հսկայական>> աշխատանքի մասին, բայց կատարողականը լուռ է մի շարք այլ ակնհայտ փաստերի մասով: Թվերի հիմնական մասը ձևավորվել է իներցիոն սկզբունքով՝ ժառանգություն մնալով նախկին կառավարությունների ծրագրերից: Դրանում կարող եք համոզվել համեմատելով կառավարությունների ծրագրերը: Մարզային բժշկության կազմակերպմանն արդիականացման փոխարեն, այսօր ունենք մարզային ծննդատների և հիվանդանոցների բաժանմունքների փակման բազմաթիվ օրինակներ: Մինչ այժմ չկան ներդրված միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգեր:
Առողջապահական ապահովագրության համակարգը հասկանալի է, որ կարճաժամկետ իրականացման ծրագրերից չէ, բայց ակնկալվում է իրականացրած քայլերի ներակայացում: Պետք էր գոնե հաշվետու այս ժամակահատվածի համար արդեն ուսումնասիրություններ լինեին թե ապահովագրական համակարգի որ մոդելի կիրառումն են կառավարությունում առավել նպատակահարմար գտնում և երբ ու ինչ փուլերով է սկսվելու իմպլեմենտացման գործընթացը:
Մատչելի ու հասանելի բժշկական ծառայությունների մասին խոսելիս առաջին ամենակարևոր կետը մնում է դրանց որակը: Միգուցե բացարձակ թվերով որոշակի աճ նկատելի է,. Բայց որակական առումով ունենք հետընթաց՝օրինակ ստենտավորման ծրագիր (լրատվամիջոցների հրապարակումներ ստենտերի որակական հատկանիշների վերաբերյալ): Անհրաժեշտ է անպայմանորեն խոսել նաև առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի մասին: Կառավարությունը որպես ձեռք բերում է ներկայացնում այն, որ բուժաշխատողների աշխատավարձերը որոշակիորեն բարձրացվել է: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ նախարարների աշխատավարձերն աճել են 100-200 տոկոսով: Այս պայմաններում խոսել կառավարության գործուն քայլերի մասին առողջապահական համակարգի բարելավման մասով, կարծում եմ տեղին չէ:
Ի՞նչ ունենք սանավիացիայի ոլորտում կամ այսպես կոչված <> ծրագիր:
Սանավիացիայի ոլորտում այդքան լուսաբանված ծրագրի էությունը շատ խոցելի է, քանի որ դրա համար նախատեսված փոխադրամիջոցը հիվանդ տեղափոխելու համար նախատեսված չէ և ծախսատար է:
Առողջապահական ծրագրերից օգտվողների թվային արտահայտության մասով պետք է նշենք, որ այդ թվերը նախկին կառավարությունների ներկայացրած թվերից ունեն միայն չնչին տարբերություններ: Մատուցված ծառայության քանակի աճի մասով պետք է նշել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև դրանց որակական հատկանիշների վրա, որոնք ըստ ոլորտային մասնագետների այսօր էականորեն զիջում են անհրաժեշտի միջազգային չափորոշիչներին:
Նախարարության ձեռքբերումների մեջ ներառված չեն օպտիմալացման անվան տակ փակվող հանրապետության առողջապահական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ բուժհաստատություններ, ինչպիսին են
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, Թոքաբանության ազգային կենտրոնը, մարզային արյան փոխներարկման կենտրոնները: Մասնագիտացված կենտրոնների փակումը օպտիմալացում իրականացնելու վատագույն ձևն է: Մշտապես պատերազմի սպառնալիքի տակ ապրող մեր երկրի համար փոխներարկման կենտրոնները ոչ միայն առողջապահական համակարգի կայացման, այլ ավելի շատ ստրատեգիական նշանակություն ունեն:
Հիշեցնեմ, որ նկատառումները կատարված են հաշվի առնելով կառավարության ծրագիրը և կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Հակասություններն ու դիտարկումները վեր են հանվել միայն այդ երկու փաստաթղթերի ծրագրային դրույթների ուսումնասիրություններից:
Հ.Գ. Կորոնավիրուսի կանխարգելման, տարածման և հաղթահարման աշխատանքներին կանդրադառնամ ավելի ուշ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2257 դիտում
16:33 11-04-2018
Լևոն Ալթունյանը կարևորել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի մշակման շարունակականությունը
1354 դիտում
14:48 05-04-2021
Պարզեցված ընթացակարգեր՝ ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնողների համար
Այս բաժնից
718 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
595 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
406 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը