211652_close_icon
views-count22313 դիտում article-date 20:57 06-05-2020

Հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր օրթոպեդ-ինժեներ պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը

Այսօր հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր օրթոպեդ-ինժեներ պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտեմ Պողոսյանը։ «Խորը կսկիծով տեղեկացա, որ այսօր հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր օրթոպեդ-ինժեներ պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը։ Մարդ, որին ես մաեստրո էի անվանում։ Մարդ, որ մերժեց բազմաթիվ երկրների հրավերները, որպեսզի ծառայի իր հարազատ երկրին։ Հազարավոր ազատամարտիկների և զինվորների ոտքի հանած այս մարդը մեծ ավանդ ունի օրթոպեդիայի ոլորտում։ Մարդ, որի պացիենտները տարիների ընթացքում դարձել են իր ընկերները։ Մարդ, որը կհասներ գիշեր, թե ցերեկ իր պացիետին օգնության։ Մարդ, որից խորհուրդներ էին հարցնում իր արտասահմանցի կոլեգաները։ Լույս իջնի հոգուդ Մուկուչ ջան, մեծատառով մարդ, հարազատ մարդ, մեր ընկեր ջան։ Կորուստ, որը չի լրացվի, չի փոխարինվի, չի մոռացվի», - գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր