211652_close_icon
views-count20182 դիտում article-date 19:28 06-05-2020

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարի մարդկանց. ինչպես սատար կանգնեցինք ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր բարձրացող 82-ամյա Արտուշ պապին, այնպես էլ եկեք օգնենք խոնավ ու ցուրտ պայմաններում ապրող այս ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 տարուց ավելի է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Կատովսկի 16 փողոցի 3-րդ տանն են վարձակալական հիմունքներով բնակվում ամուսիններ՝ 37-ամյա Էդվարդ Զատիկյանն ու 29-ամյա Արուսյակ Կժոյանը։ Այսօր՝ մայիսի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Կժոյանն ասում էր. «2 տարուց ավելի է, վարձակալական հիմունքներով բնակվում ենք այստեղ։ Մեկ շաբաթից ավելի էր, հոսանք չունեինք, լավ է, գոնե հարևանը ժամանակավոր հոսանք տվեց, բայց արդեն մի քանի ամիս է, չենք կարողանում վճարենք տան վարձը, որը կազմում է ամսական 50 հազար դրամ։ Ամուսինս առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն անտեսելով առողջական խնդիրները՝ իր պարտքն է համարում ու աշխատանք է ճարել՝ դրա դիմաց ստանալով 68 հազար դրամ աշխատավարձ, էն էլ մի մասը դեռ չեն տվել, ասում են՝ կտանք, իսկ երբ՝ չգիտենք։ Ես էլ ունեմ լուրջ առողջական խնդիրներ, սակայն իմ մասին այդքան չեմ մտածում, որքան ամուսնուս ու երեխաներիս։ Երեք երեխա եմ մեծացնում՝ 2 տղա, 1 աղջիկ։ Մեծը աղջիկս է՝ 10 տարեկան, հետո գալիս է 7-ամյա տղաս, հետո փոքրը՝ 2-ամյա տղաս։ Ճիշտն ասած, աղջիկ էլ տեսողության հետ արդեն խնդիրներ ունի, նույնիսկ գումար չենք կարողանում հայթայթենք, որպեսզի երեխային հետազոտման նպատակով տանենք Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։ Մեծ տղաս էլ ունի առողջական խնդիրներ, ով միշտ ասում է՝ մամա ջան, մեծանամ, գնալու եմ բանակ, «Զինուժ»-ի տղերքի նման ծառայեմ սահմանում, որ թուրքը չկարանա մտնի Հայաստան ու Ղարաբաղ։ Հետո ոստիկան եմ դառնալու»։ «Բայց եթե ես հիմիկվանից չեմ կարողանում հոգալ նրա առոջղական խնդիրների լուծման հարցը, ապա չգիտեմ՝ ինչ կլինի։ Խնդրում եմ Սոցապնախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Շենգավիթի թաղապետարանին, որպեսզի մեզ օգնության ձեռք մեկնեն։ Գոնե հաշվի առնեն, որ իմ նման անօգնական ու սոցիալապես վատ պայմաններում ապրող մորը չզրկեն նպաստից։ Պատճառաբանում են, թե ամուսինդ աշխատունակ է։ Խնդրում եմ՝ թող մի հատ այցելեն մեր բնակության վայրն ու կտեսնեն՝ ես սուտ եմ ասում, թե ճիշտ»,-նշում էր մայրը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, խոնավ ու ցուրտ պատերի ներքո ապրող այս ընտանիքին, ընտանիք, որն ունի բարի ու սրտացավ մարդկանց հոգատարության կարիքը; Ուզում ենք հավատալ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն, ինչպես որ օգնության ձեռք մեկնեցին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած 82-ամյա Արտուշ պապին, ում ողջ ազգը մի մարդու նման սատար կանգնեց։ Ուզում ենք հավատալ, որ իշխանության ներկայացուցիչները նույնպես բարի կամք կդրսևորեն ու այս ընտանիքին կներգրավեն սոցիալապես անապահով ընտանիքների օգնության ծրագրի կազմում։ Ուզում ենք հավատալ նաև հայ գործարարներին, ովքեր կկատարեն աստվածահաճո գործ և չեն անտեսի այս ընտանիքին։ Նշված ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել [b]077 75 99 60[/b] հեռախոսահամարով։ Ով ինչով կարող է օգնել, անգամ՝ սնունդ, հագուստ, մեծ նշանակություն կունենա այս ընտանիքի համար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր