211652_close_icon
views-count15157 դիտում article-date 23:33 06-05-2020

Տղամարդիկ կորոնավիրուսն ավելի ծանր են տանում, քան կանայք. ՌԴ առողջապահության նախարար

Տղամարդիկ ավելի ծանր են տանում COVID-19 վիրուսը, քան կանայք, իսկ հիվանդության առավել ծանր ընթացքը նկատվում է այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեն խրոնիկական հիվանդություններ կամ տարեց են։ Նման հայտարարություն է արել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, փոխանցում է Interfax-ը։ «Մենք արդեն տեսնում ենք, որ հիվանդության ծանր ընթացք հանդիպում է 60-ն անց պացիենտների մոտ, ովքեր տառապում են հիպերտոնիայով, շաքարային դիաբետով, գիրությամբ, և առավելապես ծանր են տանում տղամարդիկ, քան կանայք»,-ասել է նախարարը։ Ռուսաստանում, վերջին տվյալներով, վիրուսով վարակված ավելի քան 165 հազար մարդ կա, ստացիոնար բուժհաստատություններում է գտնվում շուրջ 80 հազար պացիենտ, նրանցից 1133-ին միացված են արհեստական շնչառության սարքեր, ներառյալ՝ 4 երեխայի։

Նմանատիպ նյութեր