211652_close_icon
views-count559 դիտում article-date 23:20 06-05-2020

Գերմանիան հաղթահարել է կորոնավիրուսի համավարակի առաջին փուլը. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պնդմամբ՝ իր երկիրը հաղթահարել է COVID-19-ի համավարակի առաջին փուլը։ Ինչպես հաղորդում է Inerfax-ը, կանցլերն այդ մասին ասել է Բեռլինում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ «Համավարակի առաջին փուլը մենք անցանք. սակայն դեռ ճանապարհին ենք, մենք հասել ենք վիրուսի տարածման դանդաղեցման նպատակին»,-ասել է Մերկելը։ Վերջինիս խոսքով՝ այժմ արդեն կարելի է խոսել հասարակության նկատմամբ սահմանափակումների մասին։ Հիշեցնենք, որ Գերմանիայում վարակակիրների թիվը կազմում է 167.239, մահացել է 3993 պացիենտ, ապաքինվել՝ 137,400-ը։

Նմանատիպ նյութեր