211652_close_icon
views-count640 դիտում article-date 18:01 06-05-2020

«Ռեալի» խաղացողները հավաքվել են ակումբի մարզաբազայում՝ տարածություն պահելով. ՖՈՏՈՇԱՐՔ

«Ռեալի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցներն այսօր հավաքվել են ակումբի մարզաբազայում՝ մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվելու շրջանակներում: Կորոնավիրուսի պատճառով Լա Լիգան դադարեցվել էր մարտի կեսերին: Թիմային մարզումները նույնպես դադարեցվել էին: Մադրիդյան ակումբի խաղացողները բուժզննում են անցել: Մոտ ժամանակներս նրանք պետք է սկսեն անհատական մարզումները: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շփվել է խաղացողների հետ՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունը: Թիմի բոլոր խաղացողները բժշկական դիմակներով են եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր