211652_close_icon
views-count815 դիտում article-date 20:18 06-05-2020

Ինչու են տարբեր 100 դրամների հիմնադրամի եւ ՊԵԿ-ի տվյալները. Պարզաբանում է ՊՆ խոսնակը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է պարզաբանում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» եւ ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» եւ ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է ՊԵԿ-Հիմնադրամ դրոշմանիշային վճարների, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ցուցակների փոխանցման գործող սկզբունքով: Գումարը ՊԵԿ-ի կողմից Հիմնադրամին չփոխանցելը մինչեւ գործատուի ողջ պարտավորության մարումը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» ՀՀ օրենքով եւ ամբողջությամբ իրավական է: Մասնավորապես՝ փորձենք պարզ օրինակի միջոցով բացատրել գումարները Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու սխեման: 10 աշխատակից ունեցող ընկերության դեպքում, ենթադրենք, հունվար ամսին գործատուն 9.000 դրամ է փոխանցում գանձապետական հաշվեհամարին: Միեւնույն ժամանակ նույն ամսվա համար էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի հաշվետվություն է ներկայացնում 10 աշխատակցի համար: Այս պարագայում 9.000 դրամը չի փոխանցվում Հիմնադրամին, քանի որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ աշխատակցի համար չի վճարվել դրոշմանիշային վճարը (դրոշմանիշային վճարը գործատուն կատարում է ոչ թե անհատապես, այլ մեկ թվով՝ միանվագ վճարելով 1000 դրամ մեկ աշխատակից սկզբունքով): Փետրվար ամսին նույն գործատուն վճարում է 15000 դրամ եւ նորից ներկայացնում եկամտային հարկի հաշվետվություն 10 աշխատակցի համար: Այս պարագայում գանձապետական հաշվից Հիմնադրամին փոխանցվում է 20000 դրամ, իսկ ավել 4000 դրամը շարունակում է մնալ գանձապետական հաշվին: Տարբերության առաջացման երկրորդ պատճառն այն է, որ ուժային կառույցները օրենքով անձնավորված տվյալների հիման վրա հաշվետվություն ներկայացնող մարմիններ չեն՝ հաշվի առնելով անվտանգության եւ գաղտնիության հետ կապված որոշակի խնդիրներ: Այդ պատճառով ուժային կառույցների համար գործում է գանձապետական այլ հաշվեհամար: Բարձրացված հարցադրումներն ընդհանրապես վերանում են, եթե ուսումնասիրում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունները, այլ ոչ թե եռամսյակային կամ ամսական: Նշված հաշվետվությունը, որում արտացոլվում են Հիմնադրամի թե մուտքերը եւ թե ելքերը, Հիմնադրամը պարտադիր հրապարակում է ամեն տարի եւ հասանելի է յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր