211652_close_icon
views-count598 դիտում article-date 17:29 06-05-2020

Համագործակցության պայմանագիր Երևանի «Փյունիկի» և չինական «Շանհայ Լինկմանի» միջև

Երևանի << Փյունիկ >> և չինական << Շանհայ Լինկման >> ակումբները կնքել են համագործակցության պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է << Փյունիկի >> մամուլի ծառայությունը : Պայմանագիրն իր մեջ ներառում է կոմերցիոն համագործակցություն, կադրերի փոխանակում , մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։ << Փյունիկ >> ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար >>,- ասված է «Փյունիկի» տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր