211652_close_icon
views-count120441 դիտում article-date 16:58 06-05-2020

Լարված իրավիճակ Լոռու մարզում. Ալավերդի քաղաքում՝ ընդդեմ «ACP» ընկերության, նախկին աշխատակիցները դուրս են եկել փողոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի եկեղեցամերձ հրապարակում էին հավաքվել «ACP» ընկերության արդեն նախկին աշխատակիցներ և արդարացիորեն բարձրաձայնում էին, որ ղեկավարությունը փոխվելուց հետո իրենց խոստացել են, որ կաշխատեն և կվարձատրվեն ինչպես նախկինում, սակայն խոստումները հօդս են ցնդել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ աշխատել են մինչև այս տարվա հունվարի 23-ը և իրենց իրազեկել են, որ հունվարի 10-ից ազատված են աշխատանքից, իսկ աշխատավարձերն էլ չեն վճարել առ այսօր՝ կես ամսից մինչև մեկուկես ամսվա աշխատավարձ տարբեր աշխատակիցներին: Ըստ ակցիայի մասնակիցների՝ գումարը տարբեր աշխատակիցների մոտ կազմում է 250-600 հազար դրամ: Այսօր՝ մայիսի 6-ին, բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին կորոնավիրուսի տարածման ֆոնին ստեղծված սահմանափակումներից հետո դիմել կտրուկ քայլերի ու նշեցին նաև, որ խնդրին տեղյակ են մարզպետարանը, քաղաքապետարանն ու որոշ պատգամավորներ: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ պետական աջակցության ծրագրերից ոչ ոք չի օգտվել և պահանջում են, որպեսզի վճարվեն իրենց աշխատավարձերը և կատարվեն վերջնահաշվարկներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր