211652_close_icon
views-count3571 դիտում article-date 09:37 06-05-2020

Փաշինյանը պրոֆեսիոնալներից բաղկացած հակաճգնաժամային թիմ կձևավորի՞. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակտիվացել են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների և ԱԺ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները։ Սակայն հարցը ավելի խորքային դիտարկելու դեպքում կարող ենք նշել, որ արտակարգ դրությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունները որոշակի արձանագրումների արդյունք են։ Առաջին հերթին Փաշինյանը սկսել է գիտակցել, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրային դժգոհությունների նոր պիկ է տեղի ունենալու, քանի որ տնտեսության ժամանակավոր դադարի և արտաքին առևտրային գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումները պայմաններ են ստեղծել, որպեսզի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի բարդանա, ինչն այսօրվա պայմաններում կառավարությունն ի վիճակի չէ կանխել։ Ուստի, որպեսզի թույլ չտա, որ դժգոհությունների նոր ալիքը իր դեմ ուղղվի, Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի քայլերի դիմել, որոնց միջոցով կարող է հույսեր ներշնչել հանրությանը, ինչը և անելու է՝ սեփական տնտեսական և քաղաքական ձախողումները (քանի որ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում Հայաստանի կորուստները կարող էին այս ընթացքում ավելի քիչ լինել) քողարկելու նպատակով կադրային փոփոխությունների գնալով։ Իսկ ձախողումների հիմնական մեղքը կբարդվի քավության նոխազ դարձած պաշտոնյաների վրա։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը հնարավորություն ունի արտակարգ դրության ավարտից հետո բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած հակաճգնաժամային թիմ ձևավորել, որի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել ճգնաժամն արագ ու անցնցում հաղթահարելու համար։ Սակայն հարց է, թե Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ իր նշանակումները կհիմնվեն միայն քաղաքական նպատակահարմարության վրա։ Շատ փորձագետների համոզմամբ՝ երևի թե երկրորդը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր