211652_close_icon
views-count136343 դիտում article-date 23:12 05-05-2020

Մահվան ելքով վրաերթ Աբովյանում. 27–ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սեդրակյանը իր վարած Lada Priora 69 GG 669 համարանիշի ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Եփրիկյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Տ. Քոթանջյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն ՝ պարզելու նրա սթափության աստիճանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Գրիգորյանի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր