211652_close_icon
views-count686 դիտում article-date 23:15 05-05-2020

Չավի․ Հույս ունեմ, որ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»

«Բարսելոնայի» լեգենդ, իսկ ներկայումս Քաթարի «Ալ-Սադդ» թիմի գլխավոր մարզիչ Չավին խոսել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին «Բարսելոնա», հայտնում է Armsport.am-ը: «Խաղի առումով կասկած չկա, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում կամ հնգյակում է։ Նա ի զորու է արդյունք տալ։ Հուսամ՝ նա կվերադառնա «Բարսա», որովհետև ուզում եմ լավագույններին տեսնել թիմում։ Նրա հետ հանդերձարան եմ կիսել, նա դրական տղա է ու շատ բան կավելացնի թիմի մթնոլորտին։ Այդ տրանսֆերը անհավանական կդառնար, նա գերազանց արդյունք կարող էր տալ»,- ասել է Չավին Սամուել Էտո՛Օ-ի ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ։

Նմանատիպ նյութեր