211652_close_icon
views-count69532 դիտում article-date 20:51 05-05-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. 07-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Opel-ին. կան վիրավորներ, վթարի վայր ժամանած «Ցռան Վերգոն» համոզում էր, որպեսզի դեպքը չձևակերպվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 AT 253 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 PV 314 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվովորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Հայկ Հայրապետյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արման Մելքոնյանի գլխավորւթյամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպաական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել սպիտակ մարզազգեստով ու դեմքը դիմակով փակած միջին տարիքի մի տղամարդ, ով փորձում էր համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի, ասելով, թե՝ ինչ լինում է ժեշտին լինի: Նույնիսկ սպառնում էր, որ իրեն շրջապատում համարում են «Վերգո», սակայն, երբ ոստիկանները նրան ուղարկեցին «համապատասխան վայր» , նրան ճանաչողներն ասացին, որ նա ավելի շատ հայտնի է «Ցռան Վերգո» մականմամբ, նկատի ունենալով Սասնա էպոսը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 07-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել Opel-ի վարորդի համար ու բախվել Opel-ին, իսկ «Ցռան Վերգոն» հենց 07-ի համար էլ փորձում էր միջնորդ դառնալ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր