211652_close_icon
views-count1253 դիտում article-date 18:46 05-05-2020

Տիբո Կուրտուա. Արդար չի լինի, եթե «Բարսային» չեմպիոն հռչակեն

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է Իսպանիայի առաջնության վերսկսմանը: «Մենք ընդամենը երկու միավոր ենք զիջում «Բարսելոնային» և կարող ենք չեմպիոն դառնալ, այնպես որ մեր բախտը չի բերի, եթե մրցաշրջանի արդյունքները չեղարկեն: Եթե «Բարսելոնային» չեմպիոն հռչակեն, ապա այն անարդար կհամարեմ: Մենք նրանց հետ ոչ-ոքի ենք խաղացել, իսկ երկրորդ խաղում հաղթել ենք, այնպես որ, մենք ավելի ուժեղ ենք նրանցից: Մենք նրանցից ետ ենք մնում երկու միավորով, այնպես ես ես չէի համաձայնվի նման որոշմանը: Անգլիայի և «Լիվերպուլի» դեպքում ամեն ինչ այլ կերպ է: Ես կարող եմ դա հասկանալ: Մենք 11 խաղ ունենք, չեմպիոնին հիմա որոշել դեռ շատ վաղ է: Առանց մրցաշրջանն ավարտվելու, ճիշտ կլինի, որ չեմպիոն ոչ մեկին չճանաչենք», ասել է Կուրտուան:

Նմանատիպ նյութեր