211652_close_icon
views-count18784 դիտում article-date 18:20 05-05-2020

Աշխարհահռչակ Nissan ընկերությունը լքում է եվրոպական շուկան

Ճապոնական աշխարհահռչակ Nissan ընկերությունը նոր ռազմավարություն է որդեգրել, ըստ որի՝ ավտոարտադրողն ապագայում կկենտրոնանա ամերիկյան, չինական և ճապոնական շուկաների վրա և պատրաստվում է դուրս գալ Եվրոպայից՝ փակելով 14 գործարան և կրճատելով արտադրանքի ծավալը, գրում է [url=https://www.reuters.com/article/us-autos-nissan-restructure-exclusive/exclusive-nissan-to-retrench-further-in-new-plan-to-focus-on-us-japan-china-idUSKBN22G0XD?fbclid=IwAR3HQ1JE8-RimZWFqvhpnokwbilxzd9Llq2LhjlzB-4DgQ2B0P4jdMk80EA]Reuters[/url] գործակալությունը։ Իսկ [url=https://news.infocar.ua/nissan_gotovitsya_k_uhodu_s_evropeyskogo_rynka_135893.html]Infocar-[/url]ը գրում է, որ Nissan ընկերությունը պատրաստվում է նոր երեքամյա ռազմավարության մասին հայտարարել մայիսի 28-ին։ Միևնույն ժամանակ ընկերությունը մտադիր է նվազեցնել մրցակցությունն ու ընդլայնել դաշինքի գործընկերների՝ Renault և Mitsubishi բրենդների հետ համագործակցությունը։ Ըստ [url=https://www.32cars.ru/world-news/date-04-05-2020/nissan-ogranichit-svoe-prisutstvie-v-evrope]աղբյուրների[/url]՝ ավտոարտադրողը 2020-ին 2019-ի համեմատ կնվազեցնի հետազոտության և մշակումների համար ծախսերը և դրա արդյունքում գոյացած ռեսուրսները կուղղի «առաջնային շուկաներին և հիմնական արտադրանքին»։

Նմանատիպ նյութեր