211652_close_icon
views-count13600 դիտում article-date 21:17 05-05-2020

Հայկական ստարտափներից Flight Hunter-ը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Flight Hunter ընկերությունը հայտարարել է, որ ընդունում է պատվերներ աշխարհի տարբեր կետերից դեպի Երևան չարտերային թռիչքներ կազմակերպելու համար։ Դեռևս երկու տարի առաջ հիմնադրված ընկերությունը փորձում էր ստեղծել պլաթֆորմ, որը հաճախորդներին հնարավորություն էր տալու աննախադեպ էժան գնով թռիչքներից րոպեներ առաջ ձեռք բերել տոմսեր։ Հաշվի առնելով այն, որ ավիաընկերությունները դադարել են կանոնավոր չվերթներ իրականացնել, իսկ որոշ փոքր ավիաընկերություններ արդեն իսկ սննկացել են, և աշխարհում գտնվում են միլիոնավոր մարդիկ, ովքեր կարիք ունեն աշխարհի մի կետից մյուս կետ տեղափոխվելու հարց լուծել, ընկերությունը որոշում կայացրեց փոփոխություն մտցնել բիզնես մոդելի մեջ։ Այժմ մարդիկ կարող են պլաթֆորմի միջոցով հայտ տալ որևէ ուղղությամբ թռիչքների կազմակերպելու համար։ Ընկերությունը հավաքում է այդ հայտերը, և երբ որևէ ուղղությամբ բավարար քանակությամբ պատվերներ են գրանցվում իրականացվում են չարտերային թռիչքներ։Այն մարդիկ, որոնց նշած ուղղություններ բավարար պատվերներ չեն ստանում, ստանում են հնարավոր մոտ թռիչքների առաջարկներ։ «Այս պահին փորձում ենք կազմակերպել աշխարհի տարբեր կետերում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը դեպի Երևան։ Զուգահեռ բանակցություններ են տարվում աշխարհի տարբեր ավիաընկերությունների և օդանավակայանների հետ։ Այս պահին ստանում ենք մեծ քանակությամբ զանգեր և նամակներ։ Ամենայն հավանականությամբ առաջին թռիչքը կլինի Մոսկվայից դեպի Երևան»,- նշել է ընկերության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը։ Ինչպես ասում եմ, ցանկացած ճգնաժամ նոր հնարավորությունների սկիզբ է։ 2008թ աշխարհը ցնցած տնտեսական ճգնաժամի հետևանք եղան ներկայումս աշխարհին հայտնի այնպիսի խոշոր ընկերություններ ինչպիսին է AirBnb-ին Uber-ը, Groupon-ը և այլն։ Հուսով ենք հայկական Flight Hunter-ը հավակնում է հեղափոխական դեր խաղալ ավիաթռիչքների իրականացման պատմության մեջ։ Օրեր անց Flight Hunter-ի թարմացված հավաելվածը հասանելի կլնի App Store-ում և Play Market-ում։ Իսկ այժմ թռիչքային ուղղությունների պատվերներ կարող եք լրացնել այս [url=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScixfHvaidUJvIqUKPp8oC5KJpoMj09VKbkL82joieCvnwvzA/viewform?ts=5ead385f&edit_requested=true]լինքով[/url]:

Նմանատիպ նյութեր