211652_close_icon
views-count36510 դիտում article-date 15:05 05-05-2020

Ավտովթար Երևանում. Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են Mercedes ML-ն ու Opel-ը. Mercedes-ը հայտնվել է մայթին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Արա Անջատյանի վարած Mercedes ML350 մակնիշի 87 ՏՏ 777 համարանիշի և 65-ամյա Խաչիկ Գաբրիելյանի վարած Opel Astra մակնիշի 35 ZT 672 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկն էլ՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն։ Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանության Արաբկիրի բաժնի թիվ 0250 պարեկային ոստիկաններ Արթուր Ավետյանը, Գևորգ Ինայթյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Աբրահամ Հովհաննիսյանն ու Համազասպ Արշակյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր