211652_close_icon
views-count4057 դիտում article-date 14:33 05-05-2020

Պետական միջոցներով կվերականգնվի Վարդենիս-Շողակաթ-Սեւան ճանապարհի փլվածքը

Սեւան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի Ծափաթաղ գյուղի հատվածում Սեւանա լճի ջրերի հետեւանքով առաջացած փլվածքը կվերականգնվի պետական միջոցների հաշվին, այս տարվա ընթացքում: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/1014311.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ողողվել ու քանդվել է ճանապարհի հիմքը 400 գծամետր երկարությամբ, փլվել են կողնակը եւ երթեւեկելի մասից որոշակի հատված: Այս ծրագրով նախատեսվում է հիմքի ամրացում եւ գաբիոնային շարվածք՝ շուրջ 3 300 խորանարդ մետր ծավալով, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում 3 500 քառակուսի մետր մակերեսով, արգելապատնեշի տեղադրում 345 գծամետր երկարությամբ եւ կահավորում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր