211652_close_icon
views-count484 դիտում article-date 10:29 05-05-2020

Կորոնավիրուսը հետաձգել է Ադրբեջանի «պլանները». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ նշելով, որ նախարարը երկրի հրամկազմին դրանից բխող համապատասխան ցուցումներ է տվել: «Ադրբեջանական բանակը, վերջին 2 ամիսներին հատկապես, բավական ինտենսիվ զորախաղեր է անցկացնում` ներգրավելով գրեթե բոլոր ստորաբաժանումները` օդուժ, հրետանի, ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումներ և այլն։ Մեր հարևան երկրում նաև տեսակետ է շրջանառվում, որ կորոնավիրուսը փոքր-ինչ շեղել է իրենց, այսպես ասած, գրաֆիկից՝ ակնարկելով, որ եթե չլիներ կորոնավիրուսը, ապրիլի վերջին ռազմական գործողություն էին սկսելու: Հասանովը հանձնարարել է նաև հետախուզական աշխատանքներ տանել մեր թիկունքում, ինչը ենթադրում է անօդաչու թռչող սարքերի ակտիվացում: Իսկ դա իր հերթին առաջնագծում լարվածության աճի է հանգեցնելու»,- ընդգծեց Վիտալի Մանգասարյանը: Ռազմական փորձագետի փոխանցմամբ` ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն այս փուլում քարոզչական գրոհի է անցել, գրեթե բոլոր լրատվամիջոցները ռազմատենչ վերնագրերով տարածում են Հասանովի հայտարարությունը։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, շեշտեց մեր զրուցակիցը, պետք է էլ ավելի բարձրացնենք զգոնությունը թե՛ բանակում, թե՛ հասարակության շրջանում` պատրաստ լինելով զարգացումների ցանկացած սցենարի. «Ապրիլին առաջնագծում, վերջին 1-1,5 տարիների համեմատ, լարվածության աննախադեպ աճ է գրանցվել։ Բացի հրաձգային զենքերի ակտիվ կիրառումից՝ նաև հրետանային միջոցներ, մասնավորապես ականանետներ են գործի դրվել։ ՊԲ հակաօդային ստորաբաժանումների կողմից խոցվել է հետախուզական Օrbiter 3 տեսակի իսրայելական արտադրության ԱԹՍ։ Ադրբեջանական ռազմական ավիացիան թեև չի խախտել ՀՀ օդային տարածքը, բայց շփման գծին բավականին մոտ մանևրումներ է կատարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր