211652_close_icon
views-count653 դիտում article-date 09:37 05-05-2020

«Stay home»-ը աշխատեց, «մնա տանը»՝ չաշխատեց․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Ե­րեկ­վա­նից պա­րե­տի ո­րոշ­մամբ ան­ցել ենք ա­զատ կյան­քի՝ մա­սամբ, ա­ռանց հա­սա­րա­կա­կան տրանսպոր­տի ու ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րով: Ինչ­պես՝ Եվ­րո­պան: Հա­մե­մա­տու­թյունն այդ­քա­նով ա­վարտ­վում է: Ի տար­բե­րու­թյուն Եվ­րո­պա­յի՝ Հա­յաս­տա­նում այդ­պես էլ չըն­կալ­վեց կո­րո­նա­վա­րա­կի վտան­գա­վո­րու­թյու­նը: Եվ Հա­յաս­տա­նում այդ­պես էլ չըն­կալ­վեց կո­րո­նա­վա­րա­կի ճգ­նա­ժա­մի էու­թյու­նը, և չե­ղան հա­մար­ժեք քայլեր: Եվ այն, ինչ Եվ­րո­պա­յում ու աշ­խար­հում կոչ­վում էր «Stay home»՝ մնա տա­նը, ի­մա՝ կա­րան­տին, աշ­խա­տեց, Հա­յաս­տա­նում «մնա տա­նը» չաշ­խա­տեց: Մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին ֆի­նան­սա­կան ջր­հե­ղեղ են կան­խա­տե­սում՝ ճգ­նա­ժա­մե­րի ճգ­նա­ժամ, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը գու­ժում են հնա­րա­վոր գոր­ծազր­կու­թյան ու սո­վի մա­սին: Այ­սօր­վա պատ­կե­րով՝ ոչ ա­ռանց հիմ­քե­րի: Իսկ մե՞նք: Միայն մեկ թիվ՝ Հա­յաս­տա­նում 7 օ­րում գրանց­վել է 596 վա­րա­կա­կիր: Վրաս­տա­նում 582 վա­րա­կա­կիր է գրանց­վել 60 օրում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր