211652_close_icon
views-count2627 դիտում article-date 22:43 04-05-2020

Էրիկ Վարդանյան. Երկու ամսից կկարողանամ լիարժեք մարզվել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր վերականգման ընթացքի, Սոչիում հարմարվելու գործընթացի մասին և նշել մարզումները վերսկսելու մոտավոր ժամկետները. «Վերականգնումս ընթանում է նորմալ հունով: Ապրիլի սկզբներին արդեն պետք է կարողանայի վազել, բայց ծնկիս հետ կապված նոր խնդիրներ առաջացան: Հենց դրանց պատճառով վերականգման գործընթացը նախանշված ժամկետներից մի փոքր ուշ կավարտվի: Կարծում եմ՝ 2 ամսից կկարողանամ լիարժեք կերպով մասնակցել թիմի մարզումներին: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Սոչիում, նույն իրավիճակն է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված: Ճիշտ է՝ թիմը մարզումներ է անցկացնում մարզաբազայում, բայց բոլորը զգուշավոր են և սպասողական: Հույս ունենք, որ շուտով իրավիճակը կկարգավորվի, և կրկին հաճույք կստանանք ֆուտբոլից: Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, շատ միասնական և համերաշխ կոլեկտիվ է. բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ: Ալեքսանդր Կարապետյանը սկզբնական փուլում ինձ շատ օգնեց խորհուրդներով և կենցաղային հարցերով: Բացի այդ, ես էլ այստեղ ծանոթներ ունեմ և դրա շնորհիվ կարողացա շուտ հարմարվել ինչպես քաղաքին, այնպես էլ թիմին»:

Նմանատիպ նյութեր