211652_close_icon
views-count1579 դիտում article-date 16:45 04-05-2020

Թիերի Անրի. «Արսենալում» ինձ ավելի հեշտ էր խաղալը, քան՝ «Բարսելոնայում»

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին համեմատել է «Արսենալում» և «Բարսելոնայում» անցյացրած տարիները, հայտնում է [url=https://armsport.am/2020/05/04/%d5%a1%d6%80%d5%bd%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ab%d5%b6%d5%b1-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%b7%d5%bf-%d5%a7%d6%80-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%ac%d5%a8-%d6%84%d5%a1/]Armsport.am[/url]-ը: ««Արսենալի» կազմում ես կարող էի ցանկացած դիրքում խաղալ: «Արսենալում» ինձ համար շատ ավելի հեշտ էր, քանի որ Բերգկամպն ու Կանուն խաղում էին ինձ հետ: Նրանք խաղում էին մեջտեղում, և ես կարող էի առաջ շարժվել դեպի աջ կամ ձախ: Երբ ես «Արսենալում» էի, երբեք չէի մտածում, որ պետք է հեռանամ: Բայց դա տեղի ունեցավ: Ես տեղափոխվեցի «Բարսելոնա»․ բոլորվին այլ խաղաոճ, թիմ, որին պետք է հարմարվեի: Ռայկարդը խնդրեց ինձ խաղալ ձախ եզրում, և երբ Պեպը եկավ… Դա այլ խաղաոճ էր, բայց հենց որ ընտելացա դրան, մենք մեկ տարվա ընթացքում հաղթեցինք բոլոր հնարավոր գավաթները: Անհավատալի ժամանակ էր, բայց, ինչպես գիտեք, «Արսենալը» իմ սրտում է», – ասել է Անրին:

Նմանատիպ նյութեր