211652_close_icon
views-count3573 դիտում article-date 14:25 04-05-2020

Ինչպե՞ս տեղափոխել եւ հուղարկավորել կորոնավիրուսից մահացած անձին. Արցախի պարետի նոր որոշումը

Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել, որը վերաբերում է կորոնավիրուսից մահացած անձի տեղափոխմանն ու հուղարկավորությանը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Արցախի նախագահի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի՝ որոշում եմ՝ Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման եւ հուղարկավորության կանոնները: Արցախի Առողջապահության նախարարին, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այս որոշման կանոններում մանրամասն նկարագրվում են բոլոր այն պահանջները, որը պետք է պահպանել դիակը փակելիս: Նշվում է, որ մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: Դիակի ժամանակավոր պահման վայրը, նաեւ դիակը տեղափոխող մեքենան ամբողջովին ախտահանվում են: Դագաղը բացելն արգելվում է: Մահացածի հագուստները պետք է լվանալ 60-90 աստիճան ջրով եւ լվացքի փոշիով:

Նմանատիպ նյութեր