211652_close_icon
views-count24830 դիտում article-date 23:36 03-05-2020

Մարկո Մատերացին պատմել է, թե իրականում ինչ է ասել Զիդանին. ԱԱ-2006-ի եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է 2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի ավագ Զինեդին Զիդանի հետ միջադեպի մասին: Մատերացին սադրել էր Զիդանին, որից հետո ֆրանսիացին նրան գլխով հարվածել էր և դաշտից հեռացվել: Չեմպիոն դարձավ Իտալիան (1:1, 5:3՝ 11 մ.): «Ես չէի սպասում, որ նա կհարվածի ինձ: Իմ բախտը բերեց, որ այդ դրվագն անսպասելի էր, քանի որ եթե ես նրանից նման բան սպասեի ու պատրաստ լինեի պատասխանելու, ապա վստահ եմ, որ արդյունքում երկուսիս էլ կհեռացնեին: Մենք մի քանի անգամ տուգանային հրապարակում բախվեցինք: Առաջին բախումից հետո ես ներողություն խնդրեցի, բայց նա վատ արձագանքեց: Երրորդ բախումից հետո ես բարկացա, իսկ նա ասաց, որ խաղից հետո իր մարզաշապիկը կտա ինձ: Ես պատասխանեցի, որ կգերադասեմ նրա քրոջը, ոչ թե՝ մարսաշապիկը», ասել է Մատերացին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր