211652_close_icon
views-count56023 դիտում article-date 20:56 03-05-2020

Երևանում ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ծառայողը ոստիկանական Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Զաքարյանը իր վարած Chevrolet մակնիշի 329 II 02 համարանիշի ավտոմեքենայով, Քաջազնունու փողոցի 4/ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ, 45-ամյա Միսակ Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Կ. Զաքարյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր