211652_close_icon
views-count31920 դիտում article-date 11:36 03-05-2020

Ինչո՞ւ ոստիկանությունը որոշ դեպքերում ուժ չի կիրառում. իրավաբան Սասուն Բաղդասարյանը` վերջին դեպքերի մասին. Sputnik Արմենիա

Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական վարչության պետ, իրավաբան Սասուն Բաղդասարյանը [url=https://armeniasputnik.am/radio/20200430/22896614/inchu-vostikanutyuny-vorosh-depqerum-uj-chi-kirarum-baxdasaryany-verjin-depqeri-masin.html?fbclid=IwAR19143GBe_n3HfZnHiVa2CqLzfAfhHjs9kh-SpBZrhMiy7Ts_vvlcL9SL8]Sputnik Արմենիայի [/url]եթերում անդրադարձել է վերջին օրերի աղմկահարույց հանցագործություններին` խոսելով նաև ոստիկանությանն առնչվող բարեփոխումների մասին։ Սասուն Բաղդասարյանի դիտարկմամբ` հանցագործություններ կատարվում են ամեն օր, պարզապես վերջին դեպքերն աղմկահարույց էին։ Ըստ նրա` ոստիկանությունում կատարվող բարեփոխումների հիմքում առաջնահերթ դիրքեր պետք է ունենան հենց ոստիկանության աշխատաոճն ու գործելակերպի փոփոխությունները, ինչպես նաև դրան պետք է զուգակցվի հասարակության վստահության բարձրացումը։ «Գիտակցելով մեր ազգային առանձնահատկությունները, հասարակության ներսում առկա արժեհամակարգն ու քրեական ենթամշակույթի գործոնը` նշենք, որ մեր կաղապարված հասարակության պարագայում ոստիկանության բարեփոխումները ձեռնարկված են ճիշտ ժամանակին և պայմանավորված են ոչ միայն տեղի ունեցած աղմկահարույց դեպքերով, այլև մեր արժեհամակարգով։ Որոշ դեպքերում ոստիկանության կողմից ուժի չկիրառումը գալիս է կաղապարված մտածելակերպից»,– նշում է համալսարանի իրավաբանական վարչության պետը։ Բաղդասարյանի խոսքով՝ ոստիկանության բարեփոխումների առաջնահերթ խնդիրներից մեկը հենց հանցագործությունների արդյունավետ կանխարգելմանն է վերաբերում։ «Ներկայիս ոստիկանությունը կենտրոնացված համակարգ է, և նրա խնդիրների մեջ մտնում է հանցագործությունների բացահայտումը, մարդկանց իրավունքների պաշտպանությունը, իրավապահ գործունեությունը։ Գավառում տեղի ունեցած դեպքերը վկայում են, որ ոստիկանության բարեփոխումները պետք է տանել վերոհիշյալ ուղղությամբ»,– ասում է իրավաբանը։ Բաղդասարյանի համոզմամբ` հանցագործությունների արդյունավետ կանխարգելումը պայմանավորված կլինի նաև արհեստավարժ և մասնագիտացած ոստիկանություն ունենալու հանգամանքով, որովհետև մեր փոքրածավալ հասարակությունում, հատկապես մարզերում գործող ոստիկանական ծառայությունների աշխատակիցներն ինչ–ինչ պատճառներով երբեմն չեն դիմում ուժի կիրառման, ինչի դրդապատճառները թե՛ սոցիալական են, թե՛ կենցաղային, թե հարազատ–բարեկամական։ Մանրամասներն՝ [url=https://armeniasputnik.am/radio/20200430/22896614/inchu-vostikanutyuny-vorosh-depqerum-uj-chi-kirarum-baxdasaryany-verjin-depqeri-masin.html?fbclid=IwAR19143GBe_n3HfZnHiVa2CqLzfAfhHjs9kh-SpBZrhMiy7Ts_vvlcL9SL8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր