211652_close_icon
views-count11115 դիտում article-date 20:17 02-05-2020

Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրեն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի նորագույն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով` Երեւանի նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 820 նոր ավտոբուս, որը միանգամից հնարավոր չէ ձեռք բերել: «Մենք այս պահին խնդիր ունենք միկրոավտոբուսների հետ, քանի որ նրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվի, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերել, որոնք կաշխատեն Երեւանում, այնուհետեւ կսկսենք ծրագիրը փուլային իրականացնել»,-ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր