211652_close_icon
views-count4433 դիտում article-date 23:31 02-05-2020

Հալկ. Կյանքը Չինաստանում նորմալ հուն է մտել

«Շանհայ» ակումբի բրազիլացի հարձակվող Հալկը պատմել է կորոնավիրուսից հետո Չինաստանում առկա իրավիճակից հետո: «Այսօր կարելի է ասել, որ բոլորս վերադարձել ենք լիովին նորմալ կյանքի: Բայց մենք բոլոր դեպքերում պետք է կատարենք անվտանգության բոլոր միջոցները: Եթե փողոցում մարդկային կուտակումներ կան, ապա պետք է դիմակ կրել: Ես միշտ ձգտում եմ այնպես անել, որպեսզի ձեռքերս պարբերաբար ախտահանվեն: Բայց հիմա շատ ավելի հանգիստ է, քան՝ փետրվարին էր: Բոլորը աշխատում են նորմալ ռեժիմով, օրինակ՝ ռեստորանները: Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ աշխատանք է իրականացրել Չինաստանի կառավարությունը: Կարողացավ իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: Եվ փառք Աստծո, արդյունքները սպասեցնել չտվեցին: Հուսով եմ, որ ամբողջ աշխարհը կկարողանա հաղթահարել այս իրավիճակը: Աղոթում եմ աստծուն, որ նա մեզ ուժ տա», ասել է Հալկը:

Նմանատիպ նյութեր