211652_close_icon
views-count600 դիտում article-date 16:34 02-05-2020

Իսպանիայում COVID-19-ի զոհերի թիվն անցել է 25 հազարից

Նոր տիպի կորոնավիրուսովի հետևանքով Իսպանիայում մահացել է 25 հազար 100 մարդ։ Միայն վերջին օրերին գրանցվել է մահվան 276 դեպք։ Այդ մասին հայտնում է El Pais-ը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը։ Ընդհանուր հաշվով՝ այդ երկրում մինչ օրս COVID-19-ով վարակվել է 216 հազար 582 մարդ։ Հիշեցնենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարվա մարտի 31-ին հայտարարեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի մասին։

Նմանատիպ նյութեր