211652_close_icon
views-count580 դիտում article-date 13:40 02-05-2020

7 օր առաջնագծում. հակառակորդն ապրիլի 26-ից մայիսի 2-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետեր /8 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր