211652_close_icon
views-count938 դիտում article-date 12:49 02-05-2020

ՌԴ քաղաքաշինության նախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով

Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ Վլադիմիր Յակուշևը հոսպիտալացվել է։ «Քաղաքային հիվանդանոցների մեկում բուժում կստանամ բժիշկների հսկողության տակ։ Կապի մեջ կլինեմ»,- նախարարությունից մեջբերել են Յակուշևի խոսքերը։ Վերջինիս պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Քաղշինի աշխատակիցների 80 տոկոսը մարտ ամսվա վերջից անցել են հեռավար աշխատանքի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Նմանատիպ նյութեր