211652_close_icon
views-count3914 դիտում article-date 22:55 01-05-2020

Հենրիխ Մխիթարյանի մարզական ապագան շարունակում է անորոշ մնալ

«Ռոման» շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թիմում պահելու համար, հայտնում է [url=https://armsport.am/2020/05/01/%d5%b0%d5%a5%d5%b6%d6%80%d5%ab%d5%ad-%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82/]Armsport.am[/url]-ը: Իտալական կայքերի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար հռոմեական թիմը «Արսենալին» առաջարկել է թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերին, և ևս 10 մլն եվրո: Անգլիական ակումբն անտարբեր չէ թուրք ֆուտբոլիստի ծառայությունների նկատմամբ ու հնարավոր է ընդառաջ գնա իտալական ակումբի առաջարկին: Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել էր, որ ցանկանում է, որպեսզի Հայաստանի հավաքականի ավագը մնա թիմում:

Նմանատիպ նյութեր