211652_close_icon
views-count491 դիտում article-date 22:49 01-05-2020

Չինաստանը ցանկանում է տեսնել իմ պարտությունը, Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահը հաճախ է կրկնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Չինաստանի կառավարության նկատմամբ քննադատությունները: Չորեքշաբթի օրը Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդուարդզի հետ հանդիպման ժամանակ նորից Թրամփն ասաց, թե ԱՀԿ-ը ‘’Չինաստանի երգեհոնն է’’: Հիշեցնենք, որ Թրամփն ապրիլի կեսին դադարեցրեց կազմակերպությանը ԱՄՆ-ի կողմից փոխանցվող հատկացումները, ինչն ամեն տարի կազմում էր մոտ կես միլիարդ դոլար: Թրամփը շարունակում է պնդել, որ ԱՀԿ-ը կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի տեսակետները հաստատելու դիրքեր է ընդունել, Չինաստանից չի վերցրել վիրուսի նմուշներ եւ մեծ սխալ է թույլ տվել, երբ դատապարտել է ճամփորդությունների վրա սահմանափակումներ դնելու հարցը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5399591.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Նախագահն ասել է նաեւ, թե ինքը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի քաղաքականությունն ապացուցում է, որ Պեկինն ամեն ինչ կանի ընդդեմ նոյեմբերյան ընտրություններում իր հաղթանակի: Թրամփը պարբերաբար է քննադատում Չինաստանին կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի համար, որը միայն ԱՄՆ-ում խլել է 60 հազար կյանք ու երկրի տնտեսությունը մտցրել խորը ճգնաժամի մեջ, այսպիսով վնասել վերընտրվելու իր հնարավորությունները: Նա կարծում է, որ Պեկինն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդընին, որպեսզի մեղմվեն առեւտրի ու այլ հարցերի շուրջ Չինաստանի նկատմամբ իր կողմից սկսված ճնշումները:

Նմանատիպ նյութեր