211652_close_icon
views-count3746 դիտում article-date 21:16 01-05-2020

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պայքարում ծնողազուրկ երեխաների համար խնամատար հաստատություններ են բացվում

The Children's Village հաստատության նախագահ բժիշկ Ջերեմի Քոհոմբընը ասում է, որ համավարակը, որի ադրյունքում մահանում են մարդիկ, անդրադարձել է բազմաթիվ աղքատ համայնքների վրա, ուստի իր ղեկավարած հաստատությունը պատրաստ է խնամքի տակ վերցնել համավարակի արդյունքում ծնողազուրկ դարձած երեխաներին, որոնց մոտ ևս չի բացառվում կորոնավիրուսը: Հայտնի է, որ 25, կամ ավելի երեխաներ կընդունվեն այս կազկակերպության կողմից, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5399735.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Կազմակերպությունն ունի բուժանձնակազմ, որը ներգարվված է COVID-ի դեմ պայքարում, ինչպես նաև երեխաներին վերաբերող ցանկացած այլ բժշկական խնդիրներում: Ռիչարդն ու Լիամը 14 ամյա դեռահասներ են, որնք բնակվում են գյուղում: Նրանք ասում են, որ համաճարակը փոխել է իրենց ողջ կյանքը: Լիամը խոստովանում է, որ դժվար է սոցիալական հեռավորություն պահպանել երբ հարևանությամբ են գտնվում նրանց հասակակաիցները: Թե՛ Լիամը, և թե՛ Ռիչարդը աշխատում են որպես շների վարժեցնողներ շահույթ չհետապնդող ծրագրում և երջանիկ են, որ չպետք է հեռու մնան իրենց չորսոտանի բարեկամներից:

Նմանատիպ նյութեր